• English
  • Հայերեն
Հնդկաստանում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Բիզնես Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Հյուպատոսական հաշվառում
    • Նոտարական ծառայություններ
    • Հատուկ կացության կարգավիճակ
    • Խորհուրդներ ճամփորդներին
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
    • Պետական տուրքի դրույքաչափեր
    • ՀՏՀ
  • Տեղեկատվություն
    • Լուրեր
    • Օգտակար հղումներ
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • Կրթություն Հայաստանում

Դեսպան Վ. Աֆյանի այցը «Marwah Studios»

21 մարտի, 2024
2024թ. մարտի 21-ին Հնդկաստանում ՀՀ դեսպան Վահագն Աֆյանն այցելել է Նյու Դելիին հարակից Ուտար Պրադեշ նահանգի Նոիդա քաղաքի կինոավանում գտնվող «Marwah Studios» ֆիլմարտադրող ընկերություն, որտեղ հանդիպում է կայացել Հնդկաստանի Մեդիա և զվարճանքի արդյունաբերության միջազգային պալատի (ICMEI) և Ֆիլմերի, հեռուստատեսության ասիական ակադեմիայի (AAFT) նախագահ, միաժամանակ «Marwah Studios» ընկերության հիմնադիր Սանդիփ Մարվահի հետ:
Ի շարունակություն օրեր առաջ Հայաստանի դեսպանությունում կայացած հանդիպմանն ու հնարավոր համագործակցության վերաբերյալ փոխանակված մտքերին, այս անգամ առավել առարկայական քննարկումներ են կայացել Հնդկաստանում հայկական ֆիլմերի ցուցադրության կազմակերպման շուրջ: Հանդիպմանն առաջարկվել է ոլորտային հետագա համագործակցության ծավալում, որում ներառված կլինեն հայկական կողմի համապատասխան մասնագետների վերապատրաստման ծրագրերի և համատեղ փառատոնների իրականացումներն ու կինոգործիչների միմյանց նշանավոր միջոցառումներին մասնակցությունը։ Երկուստեք կարևորվել է բարեկամության հազարամյակների պատմություն ունեցող երկու ժողովուրդների փոխադարձ ճանաչողության ընդլայնմանն ուղղված մշակութային նախաձեռնությունների կյանքի կոչումը։
Դեսպան Վ. Աֆյանն այցի ընթացքում ծանոթացել է կինոստուդիայի հնարավորություններին, ինչպես նաև մասնակցել վերոնշյալ ակադեմիայի սաների կողմից կազմակերպված Հնդկաստանի ամենանշանավոր տոներից մեկին՝ Հոլիին նվիրված միջոցառմանը։
Տեղեկանք
1991թ. հիմնադրված «Marwah Studios» ֆիլմարտադրող ընկերությունն ունի Հնդկաստանում բավականաչափ մեծ լսարան և իր հնարավորություններով զիջում է միայն Մումբայ քաղաքում գտնվող Բոլիվուդին։ Հիմնադրման օրվանից կինոստուդիան թողարկել է ավելի քան 4500 հեռուստատեսային հաղորդում շուրջ 50 հնդկական հեռուստաալիքների համար, մոտ 120 գեղարվեստական և 5000 ուսուցողական ու վավերագրական ֆիլմ:
կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Armenia Street, D-133, Anand Niketan,
New Delhi-110021, India

Հնդկաստանում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: